Կերպարվեստի պետական թանգարանը Շուշիում

Մուտքը 300 դրամ, աշխատում է շաբաթվա բոլոր օրերին, բացի երկուշաբթի օրվանից, ժամը 9:00-18:00: Ի դեպ, ամռանը թանգարանն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին: Ղազանչեցոց 24, հեռախոս (0477) 3-14-29
 «Այն պահին, երբ մեր հարևանները հոխորտում են, ամեն օր սպառնում զենքով, ճչում պատերազմի մասին, մենք, պահպանելով մեր պաշտպանունակությունը, նրան պատասխանում ենք խաղաղ կառույցներ ստեղծելով»:
Գրիգորի Գաբրիելյանց
2013թ. մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Շուշի քաղաքում տեղի ունեցավ Կերպարվեստի պետական թանգարանի բացումը: Կարևորելով Շուշիի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնումն իրենց նախկին տեսքով՝ ինչպես բացման օրը նշեց ճարտարապետ Մամիկոն Ֆարսյանը` թանգարանը տեղակայված է Շուշիի հին կառույցներից մեկի՝ նախկին իջևանատան վերականգնված և վերակառուցված շենքում:
IMAG1188
Այցելուներին է ներկայացվում աշխարհի տարբեր ծայրերից Արցախ բերված արվեստի գործեր. Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մադագասկար, Եթովպիա, Հայիթի, Մոնղոլիա, Ինդոնեզիա և այլն:
Թանգարանի գաղափարը ծնվել է 2010թ. ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի մոտ, 3 տարվա ընթացքում Գ. Գաբրիելյանցի նախաձեռնությամբ հավաքագրվել է թանգարանի ֆոնդը` բացառապես արվեստագետների և հավաքորդների նվիրատվություններից, որոնք շարունակվում են մինչ օրս:
IMAG1148
Ամենախորհրդանշական ցուցանմուշներից մեկը  Մեծ շուշեցի Հակոբ Գյուրջյանի «Հաղթանակ» քանդակն է, որը քանդակագործը միշտ երազում էր տեսնել Շուշիում: Այլևս նրա երազանքն իրականություն է:
IMG_2549
Շուշիի թանգարանում ներկայացված են Մ. Սարյանի, Պ. Կուզնեցովի, Մինասի, Ն. Նիկողոսյանի, Դ. Վիլինսկու, Ա. Սաֆոխինի, Գայանե Թբլիսիցու, Յու. Գրիգորյանի, Ա. Հակոբյանի, Ա. Գալեցինի և այլոց ստեղծագործություններ: Ներկայումս ցուցադրվում է Ռոբերտ Հեքիմյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
IMAG1177
Ներկայացված նկարների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում Արցախի նկարիչների ստեղծագործությունները:
«Բոլորը տեսնում են, որ կան դեռևս բազմաթիվ չլուծված կենսական խնդիրներ, բայց հենց այս կերպարվեստի թանգարանի բացումով մենք նաև արձանագրեցինք, որ մեզ համար նաև ոչ պակաս կարևոր են հոգևոր, վերածննդի խնդիրները և այս թանգարանը հենց այս նպատակին է ծառայելու»:
Նարինե Աղաբալյան
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s